2021-22 ուսումնական տարվա նախագծեր

Գծանկարի և գունանկարի արվեստանոցներում գեղարվեստական կրթության բազային պարտադիր հիմունքների ուսուցմանը զուգահեռ իրականացվում են այդ գիտելիքների հիման վրա կառուցված նախագծեր, միջավայրի գեղարվեստական միջամտություններ, ինչպես նաև վարպետության դասեր /վերջին երկուսի պարագայում նկարչական նյութերի առկայության դեպքում/: Արդյունքները ներկայացվում են ցուցահանդեսների և շնորհանդեսների տեսքով: Աշխատանքների կազմակերպմանը մասնակցում են արվեստանոցների ղեկավարները, ինչպես նաև աշակերտները, քանի որ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով հնարավոր չէ անջատել մեկ պրոցեսը մյուսից/բուն աշխատանքի պրոցեսը տարբեր արվեստանոցներում, էսքիզների և նախագծերի մշակում,  աշխատանքների թվայնացում, ենթաշրջանակների և շրջանակների պատրաստում, տեսաբանական հիմնավորում, էքսպոզիցիա և այլն/ :

Գույն, ֆորմա, պլաստիկա

1.Պլաստիկական և գունային հորինվածքներ
2.Պլեներ
3.Ամփոփիչ ցուցադրություն /հունվար/
4.Ներդաշնակություն
5.Կառուցվածքային ռիթմեր (ծավալատարածական)
6.Պլեներ /մայիս, հունիս/

Ամփոփիչ ցուցադրություն/հունիս/

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.