Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Բովանդակությունը՝

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

ԹԵՄԱ 1, Կատարված աշխատանք

1․Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն ստանալու Իրավունքը սահմանված է օրենքներով և կոնվենցիաներով, որոնք նաև սահմանում են այս գործընթացի իրավական, կազմակերպական, և ֆինանսական հիմքերը, ինչպես նաև կրթության կազմակերպման բնագավառում հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Սահմանված են կրթության իրականացման ձևերը, դրանց կառավարման լիազորված և այլ մարմինների իրավասությունները և տնտեսական հիմքերը։ Կարգավորված են և պետական աջակցությամբ պայմաններ են ստեղծված միջավայրում նրանց հասարակական հարմարեցման և իրենց ընդունակություններին և կարողություններին  համարժեք ունակությունների ձեռքբերման համար:

Կրթահամալիրում՝ ուսուցման ներառականության համար նույնպես ստեղծվում-կատարելագործվում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայր։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողը ուսուցում է ստանում կրթություն բոլորի համար՝ ներառական ուսուցման ծրագրով՝ սույն կարգի համաձայն: Իրավական հիմքեր՝ Կարգի համար իրավական հիմք են ՀՀ ԿԳՆ կողմից սահմանված կարգով սովորողի վկայագրումը, ուսումնառության պայմանագիրը, ՀՀ ԿԳ նախարարության հետ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կնքած պայմանագիրը, կրթահամալիրի  Զարգացման ծրագիրը։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու մասին որոշում (ՀՀ կառավարության 2018թ. հ. 1087 որոշում)

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ (ՀՀ ԿԳՆ 2017թ. հրաման 370-Ն)

ՀՀ կառավարության 2016 թ. հ. 1058-Ն որոշումը հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը սահմանելու մասին «Հանրակրթական ուսուցում» ծրագրով կրթահամալիրի հետ ՀՀ ԿԳՆ 2019թ. պայմանագիրը (39/19), սովորողի ուսումնառության պայմանագիրը:

2Գրախոսական

<Ներառական կրթության կազմակերպման բարելավումը կրթահամալիրում> հոդվածում՝ Աննա Գանջալյանը առաջարկում է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության  գործընթացը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում կազմակերպել հաշվի առնելով կրթահամալիրում առկա լայն հնարավուրությունները (տաքացվող ջրով փակ լողավազան, ուսումնական ագարակ, հեծանվավարության ու կավագործության հնարավորություններ, հագեցած մարզասրահներ)։ Նա առաջարկում է կազմել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում սովորող ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաների անհատական ուսումնական պլանները, հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի անհատական կարողությունները։ Առարկայական կրթությանը զուգահեռ, Աննա Գանջալյանը մանրամասն նկարագրում է ուսուցման ընթացակարգը, որում հատուկ կարիք ունեցող երեխաների ամենօրյա ներգրավվածությունը, կունենա մասնակցային և թերապեվտիկ նշանակություն, ինչը կարող է նպաստել հատուկ կարիք ունեցող երեխաների կրթական միջավայրում ինտեգրված լինելու զգացողությանը և դրական ազդեցություն ունենալ նրանց սոցիալականացման պրոցեսի վրա։ Սա ներառական կրթության կարևոր նպատակներից է։

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

ԹԵՄԱ 2․ Կատարված աշխատանք

<Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը և սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում> դասընթացից ծանոթացա երեխաների կրթական կարիքների բազմազանությանը, դրանց տեսակներին և առանձնահատկություններին: Խմբով քննարկեցինք առանձին դեպքեր մեր աշխատանքային պրակտիկայից և առանձնացրեցինք կարևորագույն գործոնները, որոնց շնորհիվ կրթական գործընթացը կդառնա առավել արդյունավետ:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

ԹԵՄԱ 3․ Կատարված աշխատանք

Այս կարգը կարգավորում է և սահմանում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների եռաստիճան համակարգը, ըստ որի նախ աջակցությունը տրամադրվում է դպրոցական, այնուհետև տարածքային և վերջապես հանրապետական մակարդակներում:

1 – Դպրոցական մակարդակ

Աջակիցների խումբը և տնօրենը հաստատված ժամանակահատվածում գնահատում և որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ճանաչելու դեպքում մշակում և կազմում են աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծնողի մասնակցությամբ սահմանում աշակերտի ուսումնական պլան՝ խնդիրների և գործողությունների ծավալներով:

Բավականին մանրամասն ներկայացված են ընթացակարգերը, որտեղ կարգավորելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը և անհատական ուսումնական պլանների կազմումը, հնարավորինս բացառում է սովորողին անհրաժեշտ աջակցության տրամադրման անկանխատեսելի խոչնդոտները:

2 – Տարածքային մակարդակ

Տարածքային կենտրոնը ուսումնական հաստատության տնօրինության կամ ծնողի դիմումի հիման վրա տրամադրում են աջակցող ծառայությունները: Իրականացվող աշխատանքները գրառվում և հավաքված տեղեկությունները մուտքագրվում են հանրապետական կենտրոնի տվյալների բազայում:

Այս մակարդակում փոխհամաձայնեցված ձևով շարունակվելով՝ աջակցող ծառայությունների տրամադրման գործընթացը ընդգրկում է նաև տարածքային մակարդակի համապատասխան հարմարեցված տարածքներից սովորողի օգտվելու հնարավորությունը: Սակայն համընդհանուր ներառվածության կարևորությունը հրամայական է դարձնում սովորողին աջակցություն տրամադրել հանրապետության ողջ տարածքում նույնպես:  

3 – Հանրապետական մակարդակ

Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից:

Այս մակարդակում նույնպես շարունակվում է աջակցության տրամադրման գործառույթները, սակայն համընդհանուր ներառվածության կարևորությունը այստեղ նույնպես ենթադրում է կենտրոնների ավելի շատ քանակ:

4 – Անհատական թղթապանակ

Աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար նախապես կազմվում է անհատական գործի թղթապանակ, որը ներառում է առաջին երկու աստիճանների արդյունքների գնահատման արձանագրությունները, ծառայությունների ժամանակացույցը, հավաքագրված և արձանագրված ցանկացած այլ տեղեկություններ: Տեղեկությունները գաղտնի են և առանց ծնողի համաձայնության չեն կարող փոխանցվել երրորդ անձանց:

Շատ կարևոր է թղթապանակի գաղտնիությունը, քանզի տվյալների հրապարակումը կարող է ավելորդ անհարմարություններ ստեղծել և խանգարել գործընթացին:

5 – Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

Այս կարգը նպատակ ունի սահմանելու երեխայի կրթության պայմանները, ինչպես նաևֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը:

Գնահատումն իրականացվում է երկու՝ դպրոցական և տարածքային մակարդակներում և իրականացվում երեխայի բնական միջավայրում:

Կարծում եմ, որ գնահատման փուլը, որը տևում է 10-15 օր, բավարար է լիարժեք գնահատում կատարելու համար։

Կարիքի գնահատում

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

ԹԵՄԱ 4 Կատարված աշխատանք

Համաատեղ դասավանդման մոդելը առավել արդյունավետ է դարձնում կրթությունը տարատեսակ կարողություններ ունեցողների համար

1․ Աջակցող դասավանդումը հնարավորություն է տալիս աշխատել  անհատական մակարդակով, ցանկացած սովորողի հետ։

2․ Զուգահեռ դասավանդումը նույնպես նպատակ ունի ուսուցման պրոցեսը հասանելի դարձնել սովորողներին ցանկացած մակարդակում, սակայն սովորողներին  ըստ կարողությունների խմբավորելը կարող է որոշակի շերտավորում առաջացնել դասարանում, ինչն էլ իր ազդեցությունը կարող է թողնել սովորողների հոգեբանության վրա։

3․ Իմ պրակտիկայում թիմային դասավանդման մոդելը բավականին արդյունավետ է հատկապես խմբային նախագծեր իրականացնելիս։ Գծանկարի և գունանկարի արվեստանոցները այս մեթոդը կիրառում են հատկապես երբ  համատեղ աշխատում են  նույն նախագծի շուրջ։

4․ Այլընտրանքային դասավանդման մոդելը հնարավորություն է տալիս  նույն խնդրի լուծման համար կիրառել տարբեր մոտեցումներ։ Այս մոդելը արդյունավետ է տարբեր ընկալունակություն կամ երևակայություն ունեցող, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին ներգրավել դասարանում կատարվող, ինքնուրույն կամ ընդհանուր աշխատանքներին։ 

5․ ուսուցման կենտրոնների տեղափխման մոդելը դասի պրոցեսում խաղային էլեմենտ ներմուծելու խնդիր ունի։ Այն կիրառելի է հատկապես բազմամակարդակ կամ բազմակոմպլեկտ դասարանների համար։ Սակայն քիչ թե շատ միատարր դասարաններում այնքան էլ ակնհայտ չեն այս մեթոդի՝ ուսուցումը արդյունավետ դարձնելուն ուղղված գործողությունները։ Դասարանը կարող է նույն խնդիրները լուծել առանց խմբերի բաժանվելու։

Գրախոսական

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը հոդվածում Աննա Օհանյանը անդրադառնում է թվային տեխնոլոգիաների ոլորտում այն նվաճումներին, որոնք ուղղված են կրթական հատուկ կարիք ունեցող սովորողների կրթական մատչելիության ապահովմանը, և հատուկ կարիք ունեցող անձանց հասարակական կյանքում մեկուսացումից խուսափելուն։

Հոդվածում անդրադարձ է կատարվում առանձին խնդիրների համար ստեղծված հատուկ տեխնոլոգիաներին (Տեխնոլոգիա տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար, Տեխնոլոգիա խուլ երեխաների համար, եխնոլոգիա ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների համար և այլն) և դրանց արտադրողներին (Independent Living Aids և AbleData ֆիրմաները):

Այս միտումը, երբ տեխնոլոգիաները հետապնդում են հումանիտար նպատակներ և համակարգիչը դառնում է ավելին քան նորավոճ կոմերցիոն առարկա կամ զվարճանքի գործիք, նյութի հեղինակը համարում է  հուսադրող:

Սակայն հոդվածը չի պարունակում հավելյալ տեղեկություն այս գործիքների հասանելիության և մեր կրթական միջավայրում ներդրված լինելու մասին։

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

ԹԵՄԱ 5․ Կատարված աշխատանք

Անհատական ուսումնական պլանՆկատառումներ

Անհատական ուսումնական պլանը ուղղորդող և կողմնորոշիչ աշխատանքային փաստաթուղթ է, որն իր մեջ անփոփում է սովորողին անհրաժեշտ աջակցության տեսակը, ժամանակահատվածը, ծավալն ու տևողությունը, որի կազմանը բացի Աուպ կազմող խմբից մասնակցում է նաև սովորողի ծնողը։

2. Սովորողի մասին ընդհանուր տեղեկություններ

2.3 Ֆունկցիաների կատարողականության մակարդակները` ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման

Այս բաժինը կարևոր է լրացնել ընդհանուր բժշկական զննություն անցնելուց հետո։ Եղել են դեպքեր, երբ ուսուցման ընթացքում պարզվել է, որ կերպարվեստ ընտրած սովորողը ունի տեսողական խնդիրր։

5.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ           

5.1Առանձնապես կարևոր է Աջակցող ծառայությունների տրամադրումը, առանց որի գրեթե անհնաև կլինի սովորողի ողջ կրթական գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև նրա ինտեգրումը կրթական և սոցիալական կյանքում։          

6. ԿԱՐՈՂՈւՆԱԿՈւԹՅԱՆ ԱՌԿԱ ՄԱԿԱՐԴԱԿ

Բացի սովորողի գիտելիքի և կարողության մակարդակից արժե նշել նաև սովորողի առաջխաղացման հնարավորությունը, պոտենցյալը։

2.1 և 2.2 բաժիններում նշվում են բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի ուժեղ ու թույլ կողմերը: Նշելուց զատ արժի ցույց տալ թույլ կողմերը հաղթահարելու և ուժեղ կողմերը ավելի ամրապնդելու ուղիները:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

ԹԵՄԱ 6․ Կատարված աշխատանք

Գրախոսական

Քնարիկ Ներսիսյան

Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար

Այս հոդվածում, հեղինակը անդրադառնում է ներառականությանը կրթական միջավայրում, ամենալայն իմաստով։ Հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարվում կրթահամալիրում առակա բացառիկ հնարավորություններին և կիրառվող պրակտիկաներին, որոնք համատարած ներառականության գրավականներն են։

Հեղինակը գրում է․ <Ներառական  համակարգը,  որի  հոմանիշն  է  հանրակրթությունը,  իրենից  ենթադրում  է`  համերաշխություն,  հոգատարություն,  ուսումնատենչություն>: Սա կարելի է ասել առօրյան կազմակերպելու մի եղանակ է, որտեղ միաձուլված են կրթությունը և կյանքը։  

Համատարած ներառվածության համար նախանշված սկզբունքային մոտեցումների և մեթոդների մանրամանսն թվարկումից զատ հեղինակը ցույց է տալիս դրանց իրականացման առանձնահատուկ ճանապարհները:

Հոդվածում մանրամասն ներկայացված է մասնավորապես կենդանաթերապիայի դրական ազդեցությունը,  զանազան վախերի հաղթահարման և վերականգնողական գոործընթացում։ Կից ներկայացված դիդակտիկ նյութերն ու տեսանյութերը, պատմում են կրթահամալիրում այս մեթոդների գործնական կիրառման, աշխույժ և ուրախ մթնոլորտ մասին: Հոդվածում  անդրադարձ է կատարվում նաև կրթահամալիրում լայն կիրառում ունեցող ջրային թերապիային, որը առանձնահատուկ դրական տրամադրություն է հաղորդում երեխաներին, նպաստռելով նրանց թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական զարգացմանը: Բուն ուսունական գործընթացներց բացի, հատուկ կարիք ունեցողների համար կազմակերպվում են նաև երկարօրյա ճանբարներ, հագեցած տարատեսակ ծեսերով և  ճամփորդություններով: Ուսումնական այս բացառիկ պրոցեսում  ներգրավված են նաև ծնողները, որպես լիիրավ մասնակիցներ։ Պատրաստված նյութը ի ցույց  է դնում նաև հեղինակի անձնական մասնակցությունն ու հոգատար վերաբերմունքը այս չափազանց կարևոր գործընթացին։

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ:

Հաշվառման մատյանը