Հունվարյան աշխատաժամանակ և ճամբարային նախագծեր

խմբային աշխատանքներ և նախագծեր գծանկարի և գունանկարի արվեստանոցների ղեկավարությամբ։                        

  1. Միջին և ավագ դպրոցների սովորողների հաշվետու ցուցահանդես։
  2. Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» որմնանկարի վերկանգնում Հյուսիսային դպրոցում։

<Ծավալ և գույն:> ցուցահանդես

Ցուցահանդես, որն ամփոփում է 6-12 դասարանցիների առաջին կիսամյակի ընթացքում կատարված ուսումնական և անհատական նախագծերի արդյունքում ստեղծված աշխատանքները:

Ցուցահանդեսը տեղի կունենա հունվարի 25-ին ժամը 11:00-ին, Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ցուցասրահում:

Ցուցահանդեսի իրականացման համար անհրաժեշտ նյութեր:

Երկկողմանի կպչուն ժապավեն /միջին լայնության, հաստ/-2հատ

կոջգամներ՝ պլաստմասե գլխիկներով-4 տուփ

Չոր սոսինձներ/միջին չափի/ -4 հատ

Պիկասո «Գեռնիկա» որմնանկարի վերկանգնում

Որմնանկարը դպրոցում ստեղծվել է 2016 թ-ին, Կողբի և կրթահամալիրի Գեղարվեստի գծանկարի և գունանկարի արվեստանոցների համատեղ աշխատարանի արդյունքում։

Հունվարյան ճամբարի երրորդ շրջանում, Գեղարվեստի գծանկարի և գունանկարի արվեստանոցները նախատեսում են որմնանկարի վերականգնում։

Նախագծի նպատակը

Նախատեսվում է կրթահամալիրի 9-12 դդ. սոովոոորոոողների հետ միասին իրականացնել Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» /պատճեն/որմնանկարի վերկանգնումը, որն ստեղծվել է 2016թ. Կողբի և կրթահամալիրի Գեղարվեստի՝ գծանկարի և գունանկարի արվեստանոցների համատեղ աշխատարանի արդյունքում: Որմնապատկերը վերականգնելու ընթացքում սովորողները կծանոթանան համաշխարհային արվեստի գլուխգործոց հանդիսացող ստեղծագործությանը, դրա գեղարվեստական մտածողությանը և պատմությանը:

Նախագծի ընթացքը

․Ձևավորել սովորողների խմբեր

․Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ

․Գործնական և տեսական աշխատանքներ գծանկարի և գունանկարի արվեստանոցներում։

Նախագծի խնդիրները

Սոովորողները կծանոթանան վերականգնողական արվեստի պարզ եղանակներին, կիրառելով գեղանկարչական և գրաֆիկական միջոցներ: Խնդիր է դրվում կազմակերպել նկարչական մակերեսը և տարածությունը ժամանակակից արվեստին բնորոշ մեթոդներով` ծանոթանալով անալիտիկ կուբիզմի մտածոողությանը և ձևերի համադրություններին:

Սպասվող արդյունք

 Այս որմնապատկերը մշակութային իկոնա է, որը մարդկությանն է փոխանցում ուղերձ ոչ միայն ընդդեմ պատերազմի, բայց նաև ուղերձ հույսի և խաղաղության:

Նախագծի համակարգողներ՝ Գագիկ Չարչյան, Կարինե Մացակյան:

Մասնակիցներ՝ Գծանկարի, գունանկարի արվեստանոցների սովորողներ:

նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր

  • Թղթե կպչուն ժապավեն-2 հատ
  • Սև կոլեր- 10 հատ
  • Սև ակրիլային ներկ-0,5 կգ
  • Ներկարարական վրձիններ-7 հատ
  • Նկարչական վրձիններ-4 տուփ

   Գեռնիկայի մասին

«Գեռնիկան» հանրահայտ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործություններից է: Այն ստեղծվել է որպես պատասխան գերմանական և իտալական օդային ուժերի կողմից Գեռնիկա քաղաքի ռմբակոծման: Պիկասոն այս կտավը նկարել է Իսպանիայի ազգայինականների պատվերով, 1937 թվականի ապրիլի 26-ին՝ իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում: Իսպանիայի հանրապետական կառավարությունը Պիկասոյին պատվիրել էր պատրաստել մի մեծ որմնանկար 1937 թվականին Փարիզում անցկացվելիք համաշխարհային ցուցադրությանը Իսպանիան ներկայացնելու համար:

«Գեռնիկան» ամբողջությամբ նկարված է մոխրագույնի, սևի և սպիտակի երանգներով: Յուղանկարը ունի 3.5 մետր բարձրություն և 7.8 մետր լայնություն:

Պիկասոն այս հսկա որմնանկարով ցանկանում էր ողջ աշխարհի ուշադրությունը սևեռել իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում Գեռնիկա բասկյան քաղաքի ռմբակոծության վրա, որն իրականացվում էր Ֆրանկո գեներալի ազգայինական ուժերը սատարող գերմանացիների կողմից:

Նկարիչը կտավի աշխատանքներն ավարտել է 1937 թվականի հունիսի կեսերին և նույն թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում այն ներկայացրել «Տեխնիկայի և արվեստի դերը ժամանակակից կյանքում» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունում, հետո նաև աշխարհի շատ այլ վայրերում: Սան Ֆրանցիսկոյի արվեստի թանգարանը օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 19-ը Գեռնիկան ներկայացրել է իր՝ Միացյալ Նահանգներում առաջին հանրային և անվճար ցուցադրությանը: Այնուհետև Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը նախաձեռնել է Պիկասոյի մեծ ցուցադրություն վերնագրված՝ Պիկասո. նրա 40 տարիների արվեստը: Ներկայացված էին 344 ստեղծագործություն, որոնց շարքում էր նաև «Գեռնիկան»:

              *******

1937թ. ապրիլի 27-ին Գերմանիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Իսպանիայի հյուսիսում գտնվող Գեռնիկա բասկաբնակ քաղաքը։

Արդյունքում 6.000-անոց քաղաքի բնակչության 1/3-ը զոհվեց, իսկ ռմբակոծված շենքերը այրվում էին 3 օր։

Այս աղետից խորապես ազդվեց Պաբլո Պիկասոն (ով նախկինում երբեք չէր եղել Գեռնիկայում): Մեկ ամսվա ընթացքում Պիկասոն իր հույզերը հանձնեց կտավին, ու նրան բնորոշ կուբիզմի ոճով ծնվեց աշխարհահռչակ «Գեռնիկա» ստեղծագործությունը։

Այստեղ պատկերված չի բուն քաղաքը։ Պատկերված են այդ աղետի ականատեսը դարձած մարդկանց ապրումները, հայացքները։ Գեռնիկան ցավի, տագնապի, վախի ու անելանելիության խտացում է։

Կտավը միանշանակ չընդունվեց ոչ Պիկասոյի երկրպագուների, ոչ արվեստի քննադատների կողմից։

Տարիներ անց, երբ Պիկասոն բնակվում էր Փարիզում, քաղաքը պաշարված գերմանացի զինվորականներ են գալիս նկարչի արվեստանոց ու տեսնում «Գեռնիկայի» արտատպումներ ու լուսանկարներ։

_Սա դու՞ք եք արել,- հարցնում են նկարչին։

_Ոչ, սա դուք եք արել,- պատասխանում է Պիկասոն։ րագրող Ալեխանդրո Էսկալոնան ասում է. «Այս կտավը նկարչության մեջ այնպիսի դեր ունի ինչպիսին Բեթհովենի Իններորդ Սիմֆոնիան՝ երաժշտության մեջ: Այն մշակութային սրբապատկեր է, որը մարդկությանն է փոխանցում ուղերձ ոչ միայն ընդդեմ պատերազմի, բայց նաև ուղերձ հույսի և խաղաղության: «Գեռնիկան» նաև մի յուրօրինակ վկայակոչում է, երբ խոսքը ցեղասպանության մասին է ՝ Սալվադորից մինչև Բոսնիա»:«Գեռնիկան» դարձել է մարդկության համաշխարհային մի հզոր սիմվոլ ընդդեմ տառապանքի և պատերազմների արդյունքում առաջացած ավերածությունների: Դրա հետ մեկտեղ, այն փաստը, որ որմնանկարում գոյություն չունի հատուկ հարձակման ակնհայտ հղում, նպաստել է ուղերձի համաշխարհային և հավիտենական դառնալուն: Այս ստեղծագործությունը կուբիզմի իսկական գլուխգործոց է:

                                          

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.