«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

ՆախագիծԿոլաժ/դեկոլաժ

Գեղարվեստի՝ գծանկարի և գունանկարի արվեստանոցներում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին նվիրված <կոլաժ/դեկոլաժ> նախագիծը:

Նախագծի նպատակը

Կրթահամալիրի՝ գծանկար, գունանկար և կերպարվեստ ընտրած, ավագ և միջին դպրոցների սովորողների հետ միասին, իրականացնել մի նախագիծ, որի ընթացքում սովոորողները կաշխատեն կոլաժ և դեկոլաժ ժանրում, ինչը Փարաջանովի գեղարվեստական գործունեության մեջ առանցքային տեղ զբզղեցնող ուղղություններից է: Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողները թե՛ գործնական թե՛ տեսական աշխատանքների մնիջոցով կծանոթանան այս գեղարվեստական մոտեցման տեխնիկական լայն հնարավորություններին, ինչպես նաև  համաշխարհային արվեստում տեղ գտած նմուշներին:

Նախագծի ընթացքը

․Ձևավորվել են սովորողների խմբեր

․Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ

․Իրականացվում են գործնական և տեսական աշխատանքներ գծանկարի և գունանկարի արվեստանոցներում։

Նախագծի խնդիրները

Գործնական և տեսական աշխատանքների մնիջոցով սովորողները կծանոթանան և կհմտանան կոլաժի գեղարվեստական մոտեցումներին և տեխնիկական միջոոցներին, ինչպոս նաև  համաշխարհային արվեստում հաստատված նմուշներին:

Սպասվող արդյունք

Իրականացված աշխատանքները կցուցադրվեն մարտ ամսին, «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում, իսկ լավագույն նմուշները կհամալրեն գեղարվեստի <Ոսկե ֆոնդը>` հետագայում ոորպես ուսումնական նմուշներ օկտագործվելու, ցուցադրվելու, վաճառվելու, նվիրելու և այլ նպատակների համար:   

Մասնակիցներ՝ Գծանկարի, գունանկարի արվեստանոցների սովորողներ:

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր

Օկտագործում ենք արվեստանոցներում առակա նյութերը:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.